Մայիսի 28-ին տեղի ունեցավ «Հայ դաշնամուրային երաժշտություն» համերգի երկրորդ՝ ոչ պակաս տպավորիչ մասը:
Բեմում էին Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը, իսկ Տիգրան Համասյանի փոխարեն այս անգամ ամերիկաբնակ ջազմեն Վարդան Օվսեփյանն էր:
Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից:
«Գարուն ա, ձուն ա արել», «Հով արեք, սարեր ջան», «Էլեգիա», «Նոկտյուրն»: Մեկը մյուսի հետևից հնչում են հայ լեգենդար կոմպոզիտորների գործերը:
Դաշնամուրի հրավառությունն ավարտվեց Խաչատրյանի ստեղծագործությամբ՝ այս անգամ «Սուսերով պարով»: Փայլուն կատարումը ոտքի է կանգնեցրեց ներկաներին և երաժիշտներին վերադարձրեց դաշնամուրի մոտ:
Վահագն Հայրապետյանը խոստացավ` նմանատիպ համերգ էլի է կազմակերպվելու և շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչ TM Production-ին և Թովմաս Մարտիրոսյանին: