Այսօր հաղորդավարուհի Մարինա Գրեը նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: Օրվա անակնկալների եւ 28-ից իր սպասելիքների մասին հաղորդավարուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

 

Մեզ հետ զրույցում հոբելյարը պատմեց, որ որ ինչպես վերջին տարիներին, այս տարի եւս նպատակ չի ունեցել նշանավորել ծննդյան օրն ու խնջույք կազմակերպել, բայց ամեն տարվա նման ընկերները հոգ են տարել Մարինայի օրը հիշարժան դարձնելու համար.

 

«Այս տարի ծննդյանս օրը մեկնարկեց ոչ թե կեսգիշերին, այլ շատ ավելի շուտ. Ընկերներիս հետ սրճարան էինք գնացել, նրանք էլ ինձնից գաղտնի պայմանավորվել էին սրճարանի աշխատակիցների հետ ու մոտավորապես 23:00-ին հետաքրքիր կերպով շնորհավորեցին ինձ: Այդ պահին եւս մեկ անգամ հասկացա, որ գնահատված լինելը անգնահատելի երեւույթ է, լավ ընկերներ ունենալը մեծ հարստություն է»,- պատմեց Մարինա Գրեգն ու հայտնեց, որ չնայած ծննդյան օրը չնշելու պլաններին՝ այսօր երեկոյան աղջկական երեկո կկաազմակերպի, որին ներկա կլինեն միայն մտերիմները:

 

Վերարժեւորելով անցած մեկ տարին՝ Մարինա Գրեգը կիսվեց մեզ հետ.

 

«Իմ 27-րդ տարում ինձ համար իսկապես մեծ հաջողություններով գրանցվեց. Կատարվեց իմ մանկության երազանքը՝ ես իմ կանխատեսածից էլ շուտ հայտվեցի լրատվական թողարկման մեկնաբանի աթոռին: Միշտ մտածել էի, որ ի վերջո կլինեմ լուրերի հաղորդավար, բայց չէի սպասում, որ երազանքս այդքան շուտ կիրականանա եւ ինձնից անկախ ինձ կառաջարկեն հանդես գալ այդ աշխատանքում: Ի դեպ՝ երազանքիս կատարման համար շնորհակալ եմ «ԱրմՆյուզ» Հ/Ը-ը: Հույս ունեմ, որ այս ոլորտում ինձ դեռ մեծ հաջողություններ են սպասվում, շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց, ովքեր օգնեցին ամենասկզբից եւ ճանապարհ հարթեցին հեռուստատեսային աշխատանքի համար»,- նշեց հաղորդավարուհին:

 

 

Շարունակությունը` այստեղ: