Մայիսի 14-ին Մարզահամերգային համալիրում կայացած Արամ MP3-ի սպասված մենահամերգը ոչ միայն հաճելի ժամանակ է պարգեւել հանդիսատեսին, այլեւ շատերին զարմացրել է Արամի և իր նախկին գործընկեր Վահագն Գրիգորյանի համագործակցությամբ. վերջինս մենահամերգի գեղարվեստական ղեկավարն էր: Այս փաստը զարմանք է առաջացրել, քանի որ տարիներ առաջ «32 ատամի» եւ ավելի ուշ ստեղծված «Վիտամին ակումբի» տղաների միջեւ հարաբերությունները կարծես թե ընկերական չէին:
Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Վահագն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում նախ պատմեց համագործակցության նախապատմության մասին.
«Անկախ ամեն ինչից, Արամ MP3-ն ինքնին առանձին նախագիծ է, որը ստեղծվել է դեռ շատ տարիներ առաջ՝ «32 ատամ»-ի ժամանակներում: Այդ նախագծի առաջին իսկ օրվանից ես ու Արամը համագործակցել ենք, միասին իրականացրել իր առաջին ակումբային համերգը: Այսինքն՝ սկիզբը դրվել է համատեղ, իսկ տարիներ հետո այս համագործակցության գաղափարն էլ երկուսինս է եղել»,- նշեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ նախկին «32 ատամի»-ի տղաների հետ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել.
«Մեր միջեւ եղել են գործնական խզումներ, որը չի անդրադարձել անձանական հարաբերությունների վրա: Մեր ընկերական, քավոր-սանիկ հարաբերությունները չի խախտվել, մեկս մյուսի հետ 100 տարվա ընկերներ ենք, իսկ թե գործնական իմաստով ինչ եղավ, դա թող մի կողմ մնա»:
Շարունակությունը` այստեղ: