Գեղեցկուհի դերասանուհի Շարլիզ Թերոնը նոր ֆոտոսեսիայի է մասնակցել V Magazine ամսագրի համար: Ամսագրին տված հարցազրույցում նա խոսել է ծերության մասին: 

 

«Մենք մտածում ենք, որ ծերությունը թուլություն է: Բայց, իրականում, մեծանալով, մենք ավելի իմաստուն ենք դառնում: Քանզի մենք շատ դժվարությունների միջով ենք անցնում, հարստանում ենք գիտելիքով ու փորձով: Բայց ցավոք, մենք այնպիսի հանրության մեջ ենք ապրում, որտեղ կանանց նայում են ինչպես թառամած ծաղկի, որը ժամանակին գեղեցիկ է եղել, բայց հետո կորցրել է իր հմայքը: