Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու իր կնքահայր հումորիստ եւ սցենարիստ Արմեն Վարդանյանը համատեղ բիզնես են հիմնել:

 

«STAND PUB CLUB»՝ այսպես է կոչվում Կորյուն 19/Ա հասցեում գտնվող բացված փաբը, ուր Անդրանիկի խոսքով համատեղված է բիզնեսն ու արվեստը.

 

«Վերջերս սրճարան ղեկավարելու փոքրիկ փորձ ունեցա, բայց ցանկություն առաջացավ սեփականն ունենալու: Սա իմ ու կնքահորս՝ Արմեն Վարդանյանի համատեղ բիզնեսն է, որի մասին շատ երկար էինք մտածում: Այս փաբը նոր գույն  է լինելու մեր քաղաքում, քանի որ այն սովորական փաբ չէ, այստեղ եւս շեշտը դրել ենք հումորի եւ բեմի վրա: Մեզ մոտ շատ հաճախ կլինեն փոքրիկ համերգներ տարբեր երաժիշտների կատարմամբ, նաեւ «Stand up» ներկայացումներ, մի խոսքով՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք լավ ժամանց մեր հաճախորդների համար: Ես ու Արմենը չենք շեղվում մեր բնագավառից, սա ճիշտ է նաեւ բիզնես է, բայց մենք հաճախ կլինենք  բեմում, այս պահին էլ ինձ համար «Stand up» ներկայացում է գրվում, որն իմ կատարմամբ առաջիկայում կտեսնեն մեր հաճախորդները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Անդոն, իսկ հարցին, թե արդյոք նրանց հայտնիությունը հաճախորդներին կբերի փաբ, պատասխանեց.

 

Շարունակությունը` այստեղ: