«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել փաստաթղթի հրապարակման համար, որում թվարկված են միջոցառմանը արգելված դրոշները: Այս մասին ասված է Եվրոպական հեռարձակողների միության Facebook-ի էջում:

 

Կազմակերպիչները բացատրել են, որ ավելի վաղ հրապարակված փաստաթուղթը եղել է դրոշների վերաբերյալ «Եվրատեսիլի» ներկա քաղաքականության նախնական տարբերակը, որը նախատեսված չի եղել հրապարակման համար:

 

Նրանք ներողություն են խնդրում բոլորից, ովքեր իրենց վիրավորված են զգում այդ փաստաթղթի պատճառով: Ցուցակի վերջնական տարբերակը, որը կպարունակի դրոշների օգտագործման քաղաքականության բացատրություն, կհրապարակվի ավելի ուշ՝ «Եվրատեսիլի» կայքում: