Giuseppe Zanotti իտալական ընկերությունը, որն արտադրում է լյուքս դասի կոշիկներ, պլանավորում է ընդլայնել տեսականին և ձեռնամուխ լինել մանկական հավաքածուների թողարկմանը:

 

«Ես հիացած եմ այս նոր ձեռնարկումից: Մարտահրավերները կենսականորեն կարեւոր են ինձ համար, դրանք խթանում են իմ ստեղծագործականությունը»,-մեկնաբանել է ընկերության հիմնադիր Ջուզեպե Զանոտին:

 

Նա հավելել է, որ մանկական կոշիկի ստեղծման փորձ ինքն արդեն ունի, իր հաճախորդների թվում նա նշել է Բեյոնսեին, Քանիե Ուեսթին, Քիմ Քարդաշյանին և Կարոլինա Կուրկովային: