Ամերիկացի դերասան Օռլանդո Բլումը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, այցելել է Դոնբասի մի քանի քաղաքներ:
Զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Օռլանդո Բլումը եղել է Սվյատոգորսկում, Սլավյանսկում եւ Կրամատորսկում: Սլավյանսկում դերասանը գնացել է թիվ 13 դպրոց, իսկ Կրամատորսկում ընթրել տեղական «Ֆիեստա» արտ-սրճարանում:
Աշակերտները սոցցանցերում հրապարակել են դերասանի հետ լուսանկարները:
Դերասանն առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» եռերգության եւ «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմաշարում, ինչպես նաեւ «Տրոյա» եւ «Երկնային արքայություն» կինոնկարներում խաղացած դերերով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանները ներկայացնում են Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների օգնության միջազգային արտակարգ հիմնադրամը: Բլումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է դարձել 2009 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: