Charlotte Olympia կոշիկի և աքսեսուարների լյուքս բրենդը պլանավորում է համատեղ հավաքածու ստեղծել Bodyism ընկերության համար:

 

«Ես կցանկանայի գլամուրի երանգ ավելացնել մարզահագուստին, որպեսզի դուք տոնական տեսք ունենաք, նույնիսկ այն ժամանակ, երբ շարժման մեջ եք»,-մեկնաբանել է բրենդի հիմնադիր Շառլոտ Դելալը: Բացի հագուստից, շարքում կներկայացվեն նաև կոշիկներ ու պայուսակներ:

 

Charlotte Olympia-ի ֆիրմային նշանը կոշիկի ներբանի վրա պատկերված սարդոստայնն է: Բրենդը մասնագիտանում է լյուքս դասի կոշիկի և աքսեսուարների ստեղծման բնագավառում: Նրա հաճախորդների թվում են՝ բրիտանացի թոփ մոդել Քեյթ Մոսը, դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քիրա Նայթլին և ուրիշներ: