«Ինստագրամ» սոցիալական ցանցում 66 միլիոն հետևորդ ունեցող ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ ժողովրդին սատարող գրառում է թողել' ընդգծելով, որ աղոթում է Հայաստանի համար: «Աղոթում եմ բոլորի համար' Հայաստանում և ողջ աշխարհում: Աղոթիր խաղաղությ ան համար»,-գրել է Քարդաշյանը' օգտագործելով #PrayForPeace հեշթեգը: Քիմ Քարդաշյանը տեղադրել է Հայաստանի դրոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար:

 

Նա նույն գրառումը կատարել է նաև «Ֆեյսբուքում», որտեղ 28 միլիոնից ավելի հետևորդ ոնի:

 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

 

Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորսվիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ' վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում' ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից' Մարտակերտի ճանապարհին:

 

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: