Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը թեև բավականին երիտասարդ է, 17-ամյա որդի ունի։ Ալինան վաղ տարիքում է ամուսնացել՝ 17 տարեկանում ամուսնացել է, 19-ում՝ մայր դարձել ու կորցրել ամուսնուն։ Դերասանուհին BlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել և պատմել ամուսնու սպանության, միայնակ մայր լինելու բարդությունների մասին։

 

- Ալինա, տղադ դեռահասության ամենաբարդ փուլում է։ Քեզ համար բա՞րդ է դեռահաս տղայի մայր լինելը, առավել ևս, որ ամուսին չունես։ Ի՞նչ հարաբերություններ ունեք որդուդ հետ։


- Ես ի սկզբանե խիստ չեմ եղել Էմանուելի հանդեպ, որովհետև գիտակցել եմ, որ հայր չունի, իմ խնամակալության տակ է։ Փորձել եմ այնպես անել, որ Էմանուելը չզգա հոր բացակայությունը։ Իհարկե, եղբայրս ամեն բան արել է, որպեսզի նա չզգա այդ բացը։ Իրենց տարիքային տարբերությունը տասը տարի է, կարծես եղբայրներ լինեն։ Հիմա տղաս ԱՄՆ-ում է՝ եղբորս մոտ։ Նա այնպես է անում, որ ոչնչի կարիք չունենա։

 

Էմանուելը շատ լուրջ երեխա էր. փոքր տարիքից սիրել է իր կողմից ինչ-որ նվեր անել, անակնկալ մատուցել ինձ, ուրախացնել։ Օրինակ՝ կարող է դպրոցից տուն գար ու կապույտ վարդ բերեր նվեր։

 

Շարունակությունը` այստեղ: