Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը երեկ դարձավ 37 տարեկան: «Այս պահին հղիության 7-րդ ամսում եմ գտնվում, ինչքան էլ այս զգացողություններն ինձ անծանոթ չեն, քանի որ դուստր ունեմ, բայց, երևի, ամեն անգամ նորովի ես ապրում դրանք: Թեպետ միշտ ծննդյանս օրերին շրջապատված եմ եղել ինձ հարազատ ու սիրող մարդկանցով ու ընկերներով, միևնույն է, չգիտեմ ինչու ամեն տարի այս օրը տխրություն ու միայնություն եմ զգացել, իսկ այս տարի այդ զգացողությունները չունեմ, հիմա ինձ լիքն եմ զգում բառի բուն և փոխաբերական իմաստով»,- պատմեց Մարինան:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում Մարինա Թագակչյանը նշեց, որ շատ հուզիչ է եղել դստեր շնորհավորանքը. «Երբ ծննդյանդ օրը հասկանում ես, թե ինչքան իմաստավորված ես ապրում՝ ի շնորհիվ քո շարունակության, քո զավակի, ուղղակի աննկարագրելի հաճույք է. այսօր փոքրիկս ջերմ-ջերմ համբուրելով շնորհավորեց ինձ ու այդ պահին ևս մեկ անգամ հասկացա, որ ամենամեծ նվերն արդեն ունեմ»,- հուզված նկատեց Մարինա Թագակչյանը:

 

Շարունակությունը` այստեղ: