Շվեդ դերասանուհի և պարուհի Ալիսիա Վիկանդերը մասնակցել է Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տան գովազդային արշավին:
Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել Է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկներ և ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետի կողմից: Մասնագիտանում է տղամարդկանց ու կանանց համար նախատեսված աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է:
Ալիսիա Վիկանդերը շվեդ դերասանուհի է և պարուհի: Նա «Օսկար» մրցանակ է ստացել «Աղջիկը Դանիայից» կենսագրական ֆիլմում նկարչուհի Գերդա Վեգեների դերը կատարելու համար: