Ռուս ռեժիսոր և դերասան Ֆյոդոր Բոնդարչուկը 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից' Սվետլանայից: Գրում է «gazeta.ru»-ն:

 

«Համատեղ կյանքի համար միմյանց հանդեպ ունեցած սիրով և երախտագիտությամբ, մտերիմ ընկերներ մնալով, մեր հարազատների նկատմամբ փոխադարձ հարգանք ու սեր պահպանելով, մենք ' Ֆյոդոր և Սվետլանա Բոնդարչուկներս, հայտնում ենք, որ որոշել ենք բաժանվել»,-ասված է զույգի պաշտոնական հայտարարության մեջ:

 

Ամուսիններն իրենց անցկացրած համատեղ շրջանը համարել են հրաշալի ժամանակաշրջան: Նրանք նշել են, որ իրենց ճանապարհները բաժանվել են և չկա կոնֆլիկտ, չկա վիրավորանք, չկա հակադրություն: Նրանց խոսքով, նրանք այլևս ամուսնական զույգեր չեն, բայց ընկերներ են:

 

Ֆյոդոր Բանդարչուկը «Ստալինգրադ», «Բնակելի կղզի» և այլ ֆիլմերի ռեժիսորն է: