Երգչուհի Վերա Բրեժնևան tele.ru-ին տված հարցազրույցում պատմել է իր բարդույթների մասին` անկեղծանալով, որ տևական ժամանակ նա իրեն գեղեցիկ չէր համարում:

 

«Ես երկար ժամանակ իմ արտաքինին ուշադրություն չէի դարձնում և միշտ կարճ սանրվածքով եմ եղել: Ես հասկանում էի, որ այդքան էլ գեղեցիկ չեմ:

 

Երկար ժամանակ ապրել եմ Դնեպրոդզերժինսկում, որտեղ չկար այնպիսի մեկը, ով խորհուրդ կտար, ինչպես ճիշտ խնամվել և գեղեցիկ հագնվել: Ես իմ ընկերուհիների հետ, հայտնի ամսագրերին հետևելով, սկսել եմ նմանակել տարբեր մոդելների ոճը»,-անկեղծացել է երգչուհին: 

 

Իսկ այժմ Վերան համարվում է ամենագեղեցիկ և սեքսուալ կանանցից մեկը: Տղամարդիկ հիանում են նրա գեղեցկությամբ, իսկ կանանցից շատերն էլ փորձում են նմանվել նրան: 

 

Вера Брежнева о своей внешности:

Вера Брежнева о своей внешности:

Вера Брежнева о своей внешности:

Вера Брежнева о своей внешности: