«Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը ճակատագրական էր դերասան Դավիթ Աֆրիկյանի համար: Չնայած նրան, որ Դավիթը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ երկար տարիներ խաղացել է թատրոնում, հեռուստադիտողն առաջին անգամ նրա հետ ծանոթացավ հենց «Սահմանին» ֆիլմի միջոցով, իսկ այսօրLife.panorama.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է մանրամասներ, որոնք հատկապես երիտասարդ դերասանի երկրպագուներին հավելյալ տեղեկություններ կհաղորդեն նրա մասին:
Դավիթ, առաջինը կցանկանայի իմանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին,ի՞նչ ծրագրեր ունեք:
- Ծրագրերս շատ են, վերջերս գեղարվեստական ֆիլմի առաջարկ եմ ստացել և այժմ այդ հարցի շուրջ բանակցությունների մեջ եմ: Զբաղվածությանս մեծ մասը տրամադրված է «Սահմանին» ֆիլմին, քանի որ նկարահանումները դեռ շարունակվում են:
Դուք նկարահանվում եք «Սահմանին» ֆիլմում, հետաքրքիր է՝ ծառայե՞լ եք բանակում, թե ֆիլմում առաջին անգամ էիք ծանոթանում զինվորական կյանքին:
- Այն ամենն, ինչ կա մեր ֆիլմում ինձ շատ ծանոթ է, քանի որ ինքս ծառայել եմ Հ.Հ Զինված ուժերում: Շատ եմ սիրում կրակել և թե ֆիլմի նկարահանումների ժամանակ, թե կյանքում փորձում եմ տարբեր տրամաչափի զենքեր փորձել:
Շարունակությունը` այստեղ: