Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում բրիտանացի հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Քիթ Էմերսոնի մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է տեղական ոստիկա նության ներկայացուցիչը, ով նշել է, որ դեպքի պատճառները հայտնի չեն: Ոստիկանները երաժշտի դին հայտնաբերել են նրա տանը:

 

Էմերսոնը ռոք երաժտության պատմության ամենահեղինակավոր ստեղնահարներից է: Նա հայտնի է դարձել The Nice և Emerson, Lake&Palmer խմբերում մասնակցությամբ։