Երգչուհի Մադոննան մարտի 10-ին Մելբուռնում կայացած իր համերգից ուշացել է գրեթե չորս ժամ, այնուհետև հանդիսատեսին է ներկայացել ծաղրածուի հագուստով:
Երգչուհին բեմում անվայելուչ անեկդոտներ պատմել, իսկ I Got To Save My Baby երգը կատարելիս երգչուհին լաց է եղել, դա բացատրելով այն բանով, որ այժմ ԱՄՆ-ում դատական լսում է ընթանում իրեն 15-ամյա որդու՝ Ռոքոյի նկատմամբ խնամակալությունից զրկելու շուրջ: Գործի հայցվոր է հանդես եկել իր նախկին ամուսինը՝ ռեժիսոր Գայ Ռիչին: Պատանին որոշում է ընդունել ժամանակավորապես հոր հետ ապրել Մեծ Բրիտանիայում: