Դերասանուհի Աննա Հարությունյանը նույնպես շնորհավորել է կանանց և աղջիկներին Մարտի 8-ի տոնի առթիվ` ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Մեզնից շատերը, այդ թվում և ես, կյանքում գոնե մեկ անգամ իրենք իրենց հարցրած կլինեն, թե կուզեին արդյոք տղամարդ ծնված լինել, այլ ոչ թե կին: Իմ պատասխանն է՝ ոչ: Եթե ևս մի հնարավորություն տրվեր ապրելու, ես միևնույն է կնտրեի կնոջ բարդ ու դժվարին ճանապարհը: Ես կընտրեի գեղեցիկ, նուրբ, հոգատար, պատվարժան, զուսպ, խոնարհ, խոհեմ ու իմաստուն ճանապարհը, որն է՝ իսկական կնոջ ճանապարհը:
Ընտրե՛նք այն, կանա՛յք, լինե՛նք այդպիսինը, կանա՛յք: Սիրենք, որ սեր ունենանք, սիրվենք, որ կարողանաք տալ:
Շնորհավոր Գեղեցկության և Մայրության տոնը»: