Դերասանուհի Աննա Հարությունյանը, ով նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ դիմելով իր երկրպագուներին:

 

 

«Ընկերներ! Դիմում եմ նրանց, ովքեր հետևում են «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի թողարկմանը! Իմ աշխատանքը այս դերի շուրջ մոտենում է իր ավարտին, և ես ուրախ կլինեի լսել Ձեր կարծիքները, ինչու չէ նաև դիտողությունները: Ստեղծագործողի համար բարդ և դժվարին պրոցես է այսքան երկար և համբերատար հանդես գալ մի կերպարում, իսկ իմ դեպքում երկու :) և շարունակել հետաքրքիր մնալ, ինչպես նաև իմաստով լի: Քանի որ ես դեռ ժամանակ ունեմ ինչ-որ բան շտկելու իմ աշխատանքում, որն է կերպարի ստեղծումը և նրան տրամաբանական ավարտին հասցնելը, ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններ թողնեք :)) Շնորհակալ եմ»:

 

 

 

12825896_1546669542328757_84844236_n_002