Հայտնի ռեփեր Միշոյի կնոջը՝ ամերիկահայ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանին աշխարհահռչակ հաղորդավար, «Larry King Live», «Politicking with Larry King» և մի շարք այլ շոուների հեղինակ Լարի Քինգը աշխատանք է առաջարկել իր նոր նախագծի շրջանակում:
«Անգամ չեմ կարող արտահայտել իմ անսահման սերն ու հարգանքը Լարի Քինգի հանդեպ։ Հրավիրած եմ իր նոր շոուի շրջանակում աշխատելու և ինձ համար մեծ պատիվ է աշխատել լեգենդի հետ, ում կարիերային հետեւել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում»,- Instagram-ում գրել է երջանիկ Սոնան։