Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վերջերս մեր քաղաքի շենքերին սկսել եմ առաջին հարկից վերև էլ նայել, զննել ամեն մի անկյունը և ուշադիր լինելով շատ բան եմ տեսել, ինչը 22 տարի էս քաղաքում ապրելով չէի նկատել կյանքի արագ վազքի մեջ։ Չէի նկատել իմ սիրելի սրճարանի շենքի զարդանախշերը, չէի նկատել շատ շենքերի հին Երևանյան մուտքերը, քարերի գույները. ու այս ամենից ևս մեկ անգամ հասկացա, որ կորցնելու վախն է ստիպում գնահատել ու փայփայել այն' ինչ ունես ու այն' ինչը քոնն է ճակատագրով…»: