Աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակը իր առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Կոնրադ Աներուդը պայմանագիր է կնքել Barneys New York ռիթեյլերի հետ:

 

Անցած աշնանը համացանցում ակտիվորեն քննարկվում էր Աներուդի նմանությունը աշխարհահռչակ Լեոնարդո Դի Կապրիոյին: Նշվում է, որ Աներուդը որևէ մոդելային գործակալությունում գրանցված չէ, ուստի մոդայիկ ռիթեյլերի հետ կապ նա հաստատել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով:

 

Աներուդը զբաղվում է նաև երաժշտությամբ: Որոշ տվյալներով նա պայմանագիր ունի նաև Universal ընկերության հետ: