Ամերիկյան դերասան, երաժիշտ 42-ամյա Նիլ Պատրիկ Հարրիսը, ով անցյալ տարի նաև վարել է «Օսկար» մրցանակաբաշխությունը, իր ամուսնու` 40-ամյա Դևիդ Բարտկայի հետ Սեն Բարտ կղզում հանգստանալիս հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:
Նիլ Պատրիկ Հարրիսը և Դևիդ Բարտկան ամուսնացել են 2 տարի առաջ Իտալիայում: Մինչ միասեռ ամուսնությունների օրինականացումը, զույգը թաքցնում էր իր հարաբերությունները: