Բեռլինի 66-րդ միջազգային փառատոնն իր աշխատանքն սկսել է ամերիկացի ռեժիսորներ և սցենարիստներ Քոեն եղբայրների «Կեցցե, կայսրը» կինոնկարի ցուցադրմամբ, որում գլխավոր դերերը խաղացել են Ջորջ Քլունին և Չենինգ Տատումը: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Պոտսդամերպլացում Բեռլինալեի պալատում:
Արարողությունը վարել է դերասանուհի Անկե Էնգելկեն:
Հիմնական մրցույթում 18 ֆիլմ Է: Իրենց նոր աշխատանքները կներկայացնեն հայտնի ռեժիսորներ, այդ թվում՝ Դենի Կոտեն, Ջեֆ Նիկոլսը, Թոմաս Վինտենբերգը, Անդրե Տեշինեն, Լավ Դիասը, Ալեքս Գիբնին, Դանիս Տանովիչը, Վենսան Պերեսը, Ջանֆրանկո Ռոզին և ուրիշներ: Ֆիլիպինցի Լավ Դիասի «Վշտալի գաղտնիքի օրորոցային» կինոնկարը տևում է 8 ժամ:
Կինոփառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը:
Ջորջ և Ամալ Քլունիներ
Չենինգ Տատում