Մեկնարկում է «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները:Այդ կապակցությամբ հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել:
Մենք կարողացանք ապացուցել, որ հիանալի դպրոցականներ ունենք, այժմ հերթն ուսանողներինն է, ես ուրախ եմ, որ առիթ կլինի վերջապես Հիմնավորելու մեր ուսանողների Կարող լինելը ո՛չ միայն ԲՈՒՀ- երում, այլև դրանց պատերից դուրս։
Հ.Գ. իմ Ամենասիրելի նախագիծը։)), որին սպասում եմ անհամբերությամբ: