Օրերս համացանցում տարածում գտավ սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի և կնոջ անձնական բնույթի տեսանյութը, որը լայն քննարկումների առիթ դարձավ։ BlogNews-ի հետ զրույցում Ալեքսանդրն ասաց, թե անտարբեր է այդ քննարկումների հանդեպ։ «Ինձ ինչ-որ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ինձ համար ամենամեծ հեղինակությունը ես ինքս եմ»,- ասաց Ալեքսանդրն ու հավելեց, որ ով ինչպես ուզեր, կարող էր մեկնաբանել այդ նյութը։


Հարցին՝ չի՞ կարծում, որ հանրային մարդու կողմից նման անձնական տեսանյութերի հրապարակումը պետք է սահմանափակվի, Ալեքսանդրը պատասխանեց, որ ցանկացած նկար և հոլովակ յուրաքանչյուրը կարող է ընկալել այնպես, ինչպես ուզում է։ «Ինչքան մարդ, այդքան մոտեցում, ամեն մարդ ընկալում է իր մտավոր ունակությունների սահմաններում։ Եթե կան մարդիկ, որ մի կերպ դպրոցն են ավարտել կամ մարդիկ, որ թերհաս են, կմեկնաբանեն իրենց ձևով, կրթված և գիտակից մարդը՝ իր ձևով։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ով ինչպես հասկացել է, այնպես էլ մեկնաբանել է»,- կարծում է նա։


Շարունակությունը` այստեղ: