Երեկ գիշեր կոտրել են Նարեկ Մակարյանի մեքենայի ապակին եւ կողոպտել դրանում առկա կարեւոր փաստաթղթերը, երգչի ձայնագրությունները, պայուսակը, դրամապանակը, որի մեջ մեծ  գումար է եղել՝ նրան հասցնելով բավականին լուրջ վնասներ:

 

Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու կողոպուտի վերաբերյալ մանրամասներ, որով այս պահին զբաղվում է ոստիկանությունը: Մեզ հետ զրույցում Նարեկ Մակարյանը հանգամանորեն պատմեց.

 

«Երեկ մայրիկիս հետ միասին գիշերվա 11:00-03:00-ը տանը չեմ եղել, քանի որ գնացել էինք հանդիպման իմ նախկին պրոդյուսերի հետ: Դրանից առաջ մասնակցել էի «ATV»-ի ամանորյա նկարահանումներին, որտեղ շատ քիչ քանակությամբ ալկոհոլ էի օգտագործել, եւ քանի որ ես երբեք նման պարագաներում մեքենա չեմ վարում, որոշեցի մեքենաս կայանել եւ տաքսիով գնալ այդ հանդիպմանը: Ուղղակի մեքենաս կայանել էի ոչ թե մեր տան բակում, այլ փողոցի հատվածում գտնվող վճարովի կայանատեղիում: Հետո շատ ուշ վերադարձանք եւ անմիջապես քնեցինք, բայց արի ու տես առավոտ ինչ պետք է պարզվեր. մայրս առավոտյան պատշգամբում լվացք փռելիս նկատել է, որ մեքենայիս հետեւի ապակին բաց է, անմիջապես եկավ ինձ արթնացրեց, ես էլ վստահ լինելով, որ այս ձմռան ցրտին մեքենայի պատուհանը բաց թողած չեմ լինի, շտապ իջա ու տեսա, որ մեքենաս կողոպուտի են ենթարկել: Իմ սխալը եղավ այն, որ ես անգիտակցաբար բացեցի մեքենայի դուռը, թեպետ ոստիկանները ասացին, որ դա չի խանգարի գործի ընթացքին»:

 

Շարունակությունը` այստեղ: