Մոդել, դերասանուհի, երգչուհի Արփինե Գաբրիելյանը այսօր նշում է ծննդյան 27-ամյակը: Այս առիթով դերասանուհու մտերիմ ընկերուհին՝ Հրաչուհի Ութմազյանը, իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել հոբելյարի հետ՝ մակագրելով.
«Իմ անուշ աղջիկ, շնորհավոր քո օրը!!! Ուզում եմ աչքերիդ լույսը միշտ վառ լինի, ուզում եմ աչքերդ ժպտան ու երջանկությունը քայլի ձեռքդ բռնած….»: