Թերեւս շատերն էին սպասում Արմեն Վարդանյանի, Արտյոմ Մարկոսյանի, Դավիթ Փանոսյանի, Դավիթ Հակոբյանը եւ Արտակ Վարդանյան ներկայացմանը, որտեղ իր մասնակցությունն ունի նաեւ Ռաֆայել Ղազանչյանը: Սպասվելիք ներկայացումը նախատեսված էր այս աշնանը, բայց այն հետաձգվել է մինչ հաջորդ տարվա սկիզբ:  Life.panorana.am-ը ներկայացման հետաձգման պատճառների եւ առաջիկա պլանների մասին մանրամանսեր իմանալու նպատակով խոսեց հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանի հետ:

 

Մեզ հետ զրույցում սցենարիստը կատակելով ասաց, որ սպասվելիք ներկայացման հետաձգման որոշումը իր մեջ ոչ մի քաղաքական եւ այլ ենթատեքստ չի պարունակում. «Ներկայացման հետաձգումը կախված չէ ոչ դոլարի կուրսից եւ ոչ էլ քաղաքական այլ խնդիրներից: Մենք ուղղակի հիմա այն տարիքում ենք, որ յուրաքանչյուր բան անելիս փորձում ենք անել այնպես, որ այն իդեալականին մոտ լինի: Իսկ այս ներկայացման համար նոր, հզոր միտք հղացավ, որի պատճառով մենք անգամ գովազդը դադարեցրինք, որպեսզի այն ներառենք ներկայացման մեջ, ուստի հունվարից հետո արդեն նոր տարբերակով անպայման կլինի այս ներկայացման պրեմիերան: Նկատեմ, որ մեծ քայլերով առաջ ենք գնում, սցենարական աշխատանքներն արդեն ավարտված են, շուտով կսկանեք բեմադրական աշխատանքները եւ կսպասենք մեծ պրեմիերային»,- պատմեց նա:

 

Հետարքրվելով, թե այս ներկայացման մեջ Ռաֆայել Ղազանչյանը ի՞նչ դերակատարում ունի, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Սցենարի վրա աշխատաում ենք «Զսպանակ»-ի մարզված խմբով, այդ թվում իր մասնակցությունն է ունենում Ռաֆայել Ղազանչյանը, նա մեզ շատ է օգնում, ինչի համար իրեն շատ ենք շնորհակալ, իսկ թե ինչ այլ դերակատարում ունի նա, կիմանաք հետագայում»:

 

Շարունակությունը` այստեղ: