LadyNews.am-ը գրում է.

 

Կյանքը տեղում չի դոփում, իսկ նորաձևության կյանքը' առավել ևս։ Հին թրենդներին փոխարինելու են գալիս նորերը, իսկ մենք ցանկանում ենք նախկինի նման ոճային և նորաձև տեսք ունենալ։

 

Դե ինչ, ծանոթանանք 2016 թվականի նորաձև գույներին, որպեսզի պատրաստ դիմավորենք գալիք սեզոնը։

 

Թեթևություն և բնականություն

2016 թվականը մեզ բերում է նուրբ գույներ։ Հագուստի և աքսեսուարների երանգներն առավելագույնս մոտենում են բնականին, արհեստական գույներն անհետանում են բեմուղիներից։ Սակայն մի շտապեք տրամադրվել տխուր զգեստներին․ 2016 թվականի նորաձև հագուստը բավականին նրբագեղ են։

 

Թարմության երանգներն աչք են շոյում, իսկ ամենակաևորը՝ սազում են բոլորին։ 2016 թվականի ցուրտ սեզոնի համար նորաձևությունը թելադրում է բաց դարչնագույնի, մոխրագույնի, կանաչի ազնիվ երանգները։ Այստեղ և «չոր խոտ» կա, և «անապատային եղեսպակ», և «լճակի անդրադարձ»։ Շատ հետաքրքիր են նայվում ոստրային վարդագույնը, մոխրագույն որձաքարը, յուղը, սուրճը, նուռը, սմբուկը։ Իսկ եթե ցանկանում եք կերպարին պայծառություն հաղորդել, կարող եք ձեզ ուրախացնել «կաշմիրե վարդով» և «մեղեսիկե խոլորձով»։

 

Շարունակությունը` այստեղ: