Տեխասի նահանգի բնակչուհի Վերա Դիքին բարձրակրունկ կոշիկներով անցել է 840 մետր բարձրության վրա ձգվող ճոպանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել է The Sun-ը:
Դա տեղի Է ունեցել կին լարախաղացների՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված փառատոնի ժամանակ: Վառ վարդագույն շրջազգեստ հագած ամերիկուհին առաջին փորձից հատել Է ժայռերի միջեւ ընկած անդունդը Պեդրա դե Գավեա շրջանում: Կինը ճոպանին ամրացված Է եղել ապահովության մետաղաճոպանով:
Դիքին նշել է, որ ցնցված Էր քաղաքի եւ լողափի՝ բարձրությունից բացվող գեղեցիկ տեսարաններից: «Բնապատկերից մարդու շունչ Է կտրվում»,-նշել է Դիքին:
Էքստրեմալը խոստովանել է, որ մրցումներին պատրաստվելու համար ինքը ոտաբոբիկ է անցել ճոպանի վրայով, որպեսզի գնահատի նույնը բարձրակրունկ կոշիկներով անելու կարողությունը: