Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի նոր՝ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը նոյեմբերի 19-ից կլինի մեծ էկրաններին։ Այս ֆիլմում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը։ BlogNews-ի հետ զրույցում Արփին ասաց, որ այս անգամ հանդիսատեսն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենա, քանի որ այս կերպարը տարբերվում էր իր մարմնավորած նախորդ դերերից։
«Զուսպ, սառը, շատ բան տեսած աղջիկ է, ով իրեն միշտ պահում է ըստ արժանվույն։ Իր հոր արժանի դուստրն է։ Այս դեպքում դրամատիկ կերպարով եմ ներկայանալու»,- ասաց դերասանուհին։ Նա նշեց, որ իր համար շատ կարևոր է եղել ինչպես կերպարի հետաքրքրությունը, այնպես էլ ֆիլմի դերասանական կազմը, որը շատ լավն է. «Նկարահանման հրապարակում շատ հետաքրքիր էր։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ մարդկանց հետ խաղալ մի ֆիլմում։ Հնարավորություն ունեցա խաղալ Արթուր Դարբինյանի, Հարություն Մովսիսյանի և այլ պրոֆեսիոնալ դերասաների հետ»։
Շարունակությունը` այստեղ: