Ինգա Արշակյանի հարսանիքից հաշված ամիսներ են անցել: Երգչուհին հունիսին Աստծո խորանի առջեւ հավերժ սիրելու խոստում տվեց Աշոտ Սահակյանին, իսկ ահա այսօր BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր նորաստեղծ ընտանիքի, երջանկության բանաձեւի մասին եւ ոչ միայն:):

 

«Պատասխանեցի' այո»


Պատասխանեցի' այո այն ժամանակ, երբ զգացի, որ կողքիս վստահելի անձ է, ում հետ կարող եմ հանգիստ, ապահով եւ երջանիկ լինել: Ինձ թվում է' յուրաքանչյուր կնոջ անհրաժեշտ է սիրված լինել եւ սիրել։

 

Ընտանեկան երջանկության բանաձեւը

 

Անշուշտ, սեր, փոխադարձ հարգանք, փոխզիջում, ընկերություն եւ անմնացորդ նվիրվածություն։ Ընտանեկան երջանկության վերոնշյալ բանաձեւի վրա կառուցված ընտանիքը հնարավորություն ունի մոտենալ «կատարյալ ընտանիք» գաղափարին։ Բայց, միեւնույն է, մենք ընթացքում սովորում ենք միմյանցից, ենթարկվում փորձությունների' այդպիսով ստեղծելով հենց մերը։ Որպես կանոն, բոլորս միշտ ձգտում ենք կատարելության, իսկ դրան սահման չկա։

 

Շարունակությունը` այստեղ: