LadyNews.am-ը գրում է.

 

Մասնագետները գտնում են, որ մեզ հետ չար կատակներ խաղացող հոգեբանական մոդելները ձևավորվել են զարգացման գործընթացում։ Դրանց առաքելությունը եղել է այն, որ հնագույն մարդուն հնարավորություն տան արագ յուրացնելու շրջակա աշխարհի մասին տեղեկութույնները և մեծացնելու վտանգներով լեցուն կյանքում գոյատևելու նրա հնարավորությունները։


Սակայն կյանքը փոփոխվել է, իսկ թակարդները՝ մնացել։ Ներկայացնում ենք մի շարք հոգեբանական ազդեցություններ, որոնց ենթարկվում է ցանկացած մարդ։

 

1. Խաղացողի սխալ

Մենք սովոր ենք կարծելու, որ մեր ապագան կախված է մեր անցյալից։ Այսպես՝ խաղատանը մարդը հինգ անգամ անընդմեջ հաղթելուց հետո սկսում է կարծել, թե շահելու իր հնարավորությունները մեծանում են, չնայած, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել։

 

2. Անգործության ոչ իրատեսական գնահատական

Այս հոգեբանական յուրահատկությունը մեզ ստիպում է դատապարտել ծանր հետևանքներ ունեցած որևէ կործանարար գործողություն ավելի խիստ, քան ոչ պակաս կործանարար անգործությունը։

 

3. Արդյունքի ազդեցություն

Այս կարգի հոգեբանական թակարդի մեջ ընկնելով, մենք հակված ենք ընդունած որոշումը գնահատել ըստ ստացված արդյունքի, այլ ոչ թե տվյալ ժամանակի իմաստով դրա բարդությանը կամ արդիականությանը։

 

4. Ռիթմի ընկալման ազդեցություն

Մենք հակված ենք ռիթմով արված արտահայտություններն ընկալել որպես ավելի հավաստի։

 

5. Գաղափարների արժեզրկում

Եթե գաղափարն առաջ է քաշվել մեր հակառակորդի կողմից, մենք այն համարում ենք անհաջող կամ, առնվազն, պակաս հաջողված, քան այն իրականում կա։

 

Շարունակությունը` այստեղ: