BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Քրյուգերն ուշագնաց Է եղել Մայնի Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսալոնի բացման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Նշվում Է, որ 49-ամյա գլխավոր տնօրենը գիտակցությունը կորցրել Է մամուլ ի ասուլիսի սկսվելուց քիչ անց: Նրան երկու օգնականներն անհապաղ տեղափոխել են բեմից:
Միջոցառումը հետաձգվել Է անորոշ ժամանակով:
BMW-ի ներկայացուցիչ Մաքսիմիլիան Շեբեռլը պատմել Է, որ Քրյուգերն իրեն վատ Է զգացել դեռ մինչեւ շնորհանդեսի սկսվելը: Ներկայում նրա վիճակը կայուն Է, եւ նա իրեն ավելի լավ Է զգում:
Շեբեռլը նշել Է, որ BMW-ի ղեկավարը վերջերս Է վերադարձել արտասահմանյան ուղեւորությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/31/ 12.41