Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Անջելինա Ջոլին հանդես է եկել սկանդալային բացահայտումներով: Նա պատմել է, որ Իրաքում հանդիպել է փոքրիկ աղջիկների հետ, որոնց բռնաբարում էին «Իսլամական պետության» ծայրահեղականները: Նրանցից ամենափոքրն ընդամենը 7 տարեկան էր: Նրանց ծաղրում էին, նվաստացնում և վաճառում 40-50 դոլարով. փոխանցում է РЕН ТВ-ն:

 

«Ես կարծում եմ, որ գլխավոր բանը, որին հաջողվել է հասնել` ծայրահեղականներից տուժած մարդկանց  հետ զրուցելն էր: Այժմ նրանք պատմում են այն մասին, թե ինչին ստիպված են եղել դիմանալ: Այժմ նրանք գիտեն, որ նրանց արցունքները, ցավը տեսանելի և լսելի են բոլորին: Այժմ նրանք գիտեն, որ ոչ ոք դա անպատիժ չի թողնի», - ասել է դերասանուհին:

 

Ջոլին հավելել է նաև, որ բռնաբարությունները դարձել են «Իսլամական պետության» այցեքարտը: Գրավված յուրաքանչյուր գյուղում գրոհայինները տանջում են կանանց: