«Գրեմիի» չորս մրցանակների դափնեկիր, բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը ձայնագրել Է «007. Սպեկտր» ֆիլմի գլխավոր երգը, որն ստացել Է Writings On The Wall անվանումը: Սեպտեմբերի 8-ին հաղորդել Է Sony Pictures Releasing Russia-ի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք հայտնելու, որ այսօր Ալբերտ Ռ. Բրոկոլիի EON Productions ընկերությունը, Metro-Goldwyn-Mayer եւ Sony Pictures Entertainment ստուդիաները հայտարարեցին, որ Ջեյմս Բոնդի արկածների մասին 24-րդ ֆիլմի՝՝ «007.ՍՊԵԿՏՐ»-ի սաունդթրեքը կդառնա Writings On The Wall երգը, որը ձայնագրել Է բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Երգը, որը Սեմը եւ Ջիմին գրել են «007. ՍՊԵԿՏՐ» ֆիլմի համար, պարզապես հիանալի Է: Իսկ այն, թե ինչպես Է Սեմը դա կատարում, բարձր Է ամեն կարգի գովասանքից: Անտարակույս, Writings On The Wall կոմպոզիցիան կճանաչվի բոնդապատումի լավագույն սաունդթրեքներից մեկը»,- պատմել են ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ջ. Ուիլսոնը եւ Բարբարա Բրոկոլին, որոնց խոսքը մեջբերում են մամուլի տեղեկագրում:
Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում «բոնդապատումի» նոր մասը վարձույթ դուրս կգա այս տարվա նոյեմբերի 6-ին: Ռեժիսորը Սեմ Մենդեսն Է, որը նկարահանել Է նաեւ գերգործակալի մասին նախորդ ֆիլմը՝ «007.»Սքայֆոլի» կոորդինատները: Գլխավոր դերակատարը վերստին Դենիել Քրեյգն Է, որը գերգործակալի դերը խաղում Է 2006 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: