Մարդկությունը վերջին 30 տարվա ընթացքում 20 տոկոսով նվազեցրել է կալորիաների օգտագործումը, բայց դա, միեւնույն է, չի կանգնեցրել ճարպակալումից տառապող մարդկանց թվաքանակի կտրուկ աճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում են բրիտանացի գիտնականները Eureka-ում հրապարակված հոդվածում:
Royal Holloway, University of London-ի մասնագետներն իրենց հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ վերջին 30 տարում մարդկանց կենսակերպում կատարված փոփոխությունները նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն: Նրանց կարծիքով՝ հանգիստ, նստակյաց ապրելակերպը մարդկությանը պատուհասած ճարպակալման իսկական համաճարակի հիմնական պատճառն է:
Օրինակ, չնայած այն բանին, որ մարդիկ առաջվա պես աշխատանքի վրա ծախսում են անձնական ժամանակի գերակշռող մասը, տղամարդիկ եւ կանայք այսօր սկսել են աշխատանքից հետո ավելի շատ երթեւեկել հանրային տրանսպորտով կամ ավտոմեքենայով, մինչդեռ նախկինում գերակշռող էին ոտքով զբոսանքները եւ հեծանվով երթեւեկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: