LADYNEWS.am-ը գրում է.
Հենց որ դուք ձեզ կապում եք ամուսնության հանգույցով, կատայալ տարբերակում, ձեզ մոտ ամեն ինչ ընդհանուր է դառնում, ընդ որում, ոչ միայն նյութական իրերը, այլև կյանքի մանրամասները: Սակայն կանանց մեծամասնության մոտ կա թեկուզև մի քանի խնդիր, որոնց մասին նրանք ոչ մի կերպ չեն կիսվի իրենց ընտրյալի հետ: Արժե՞, այնուամենայնիվ, բացվել, թե ճիշտը լռելն է:
1. Առողջության հետ կապված խնդիրներ
Եթե կինն իր առողջության հետ կապված ինչ-ինչ խնդիրներ է հայտնաբերում (օրինակ, պնդացում կրծքի հատվածում), ապա նա կարող է պատմել իր մորը, բայց ոչ՝ ամուսնուն: Հոգեբանները պնդում են, որ կանայք ամուսիններից թաքցնում են իրենց խնդիրները, որպեսզի նրանց պաշտպանեն սթրեսներից: Ի դեպ, եթե դուք ստիպում եք մայրիկին պահել գաղտնիքը, ապա դա ևս լավագույն լուծում համարել չի կարելի, քանի որ դրանից խնդիրը չի փոքրանում: Դրա հետ մեկտեղ, դուք փակվում եք ամուսնուց, ով կարող է անհրաժեշտության դեպքում համապատասխան օժանդակություն ցույց տալ: Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ ուսի կարիք է զգում, որի վրա դժվարին պահին կդնի իր գլուխը, իսկ ամուսնությունը նման սատարում ինքն ըստ ինքյան ենթադրում է:
2. Բարդություններ հարաբերություններում
Վեճեր, հիասթափություններ, կենցաղային անհարթություններ (որտեղ և ինչպես ապրել, ինչպես դաստիարակել երեխաներին). եթե այս ամենից ինչ-որ բան մտահոգում է կնոջը, ապա նա հաճախ լռում է: Առավելագույնը՝ կարող է միայնակ գնալ հոգեբանի մոտ: Ըստ վիճակագրության, այդպես են վարվում բավականին մեծ թվով կանայք: Ընդ որում՝ նրանց նպատակն է լինում պարզել՝ պահպանե՞լ նման հարաբերությունները, թե՞ ոչ:
Հնարավոր է դուք միայնակ էլ գաք անհրժեշտ որոշմանը, սակայն, անուամենայնիվ, ավելի լավ է, որ ամուսինը տեղյակ լինի, թե ինչն է ձեզ մտահոգում և ձեզ հետ միասին կարողանա իր ազդեցությունը բերել հարաբերությունների ճակատագրին: Եթե, անգամ, դուք միայնակ խորհրդակցեք հոգեբանի հետ, ապա լուսավորեք ամուսնուն, թե ինչ է տեղի ունենում այդ հանդրիպումների ժամանակ:
Շարունակությունը՝ այստեղ: