Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ով նկարահանել է «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» ֆիլմերը, որոնցում հանդես է եկել նաեւ որպես սցենարիստ: Սեպտեմբերի 10-ին մեծ էկրան կբարձրանա նրա նոր՝ «Հյուսիս-հարավ» գեղարվեստական ֆիլմը:

 

Պարոն Բաբախանյան,  այս ամռանն  համացանցում  պարբերաբար  քննարկվում էր «Հյուսիս-հարավ»  ֆիլմըորն ըստ նախնական տվյալներիէկրաններին է հայտնվելու սեպտեմբերինՈրպես տվյալ  

ֆիլմի ռեժիսոր այս փուլում կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել  նկարահանման ընթացքից և ոչ միայն:


-  Սեպտեմբերի 10-ին էկրաններ կբարձրանա «Հյուսիս-հարավ» ֆիլմը, որը կհետաքրքրի տարիքային տարբեր խմբերի՝ փոքրից մեծ: Հանդիսատեսին հատկապես դուր կգան կինոյում օգտագործվող որակյալ անիմացիոն հնարքները, սյուժետային լուծումներն ու մատուցման ձևը: Նշեմ, որ ֆիլմի անիմացիան իրականացրել է «Mosh Graphics» ընկերությունը՝ Կարեն Ասատրյանի ղեկավարությամբ: «Հյուսիս-հարավ» ֆիլմում հայկական կինոարտադրության մեջ առաջին անգամ  ընդգրկվել են մեծածավալ անիմացիոն դրվագներ: Ֆիլմի ստեղծման աշխատանքներում զգալի ներդրում է ունեցել պրոֆեսիոնալ նկարիչ Արմեն Ղազարյանը: Որպես հետաքրքիր փաստ՝ կարող եմ նշել այն, որ ֆիլմում ինքնատիպ մոտեցմամբ անդրադարձել ենք  պատմական որոշ էջերի. այդ դրվագները եւ ոչ միայն, է՛լ ավելի կենդանի են ստացվել հագուստային և ոճային ճիշտ լուծումների շնորհիվ:

 

Ֆիլմը չորս ընկերների մասին է, որոնց մարմնավորել են Միշոն, Հայկոն, Սոս Ջանիբեկյանը եւ Միացյալ նահանգներից ժամանած Դավիթ Թովմասյանը: Նրանք հայտնվում են մի դժվար պատմության մեջ, որից փորձում են դուրս գալ, վերջում նրանց հաջողվում է հաղթահարել բոլոր խնդիրները: Ֆիլմում կա սեր, երաժշտություն, որովհետեւ հերոսներից մեկը երաժիշտ է, կան մասսայական  մեծ տեսարաններ: Ֆիլմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գրեթե չկա ինտերիեր, այսինքն՝ բնակարանում, տանը ոչ մի դրվագ չկա, ընդ որում սա հատուկ նպատակ չէր, այլ ստացվեց ինքնաբերաբար. նկարահանումները գրեթե ամբողջությամբ իրականացվեցել են բաց երկնքի տակ:

 

Շարունակությունը` այստեղ: