![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/129159.png&w=300&h=200&mt=1505438595)
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի և դերասան Բրեդլի Կուպերի սիրավեպի մասին միջազգային լրատվամիջոցնրը դեռ այս տարվա մայիսից էին հայտնել: Այնուհետև սիրահար զույգը բազմիցս հայտնվում էր պապարացիների ուշադրության կենտրոնում:
Սակայն նրանք դեռևս պաշտոնապես չեն հայտարարել իրենց հարաբերությունների մասին: Օրերս նրանք Կապրի կղզում իրենց հանգիստը վայելելիս կրկին հայտնվել են պապարացիների դիտակետում: Սիրահար զույգն անընդհատ համբուրվում և գրկախառնվում էր` չփորձելով անգամ թաքնվել պապարացիներից: