«Կարոտի»' այսպես է կոչվում Քրիստինե Պեպելյանի նոր երգը, որի երաժշտության ու խոսքերի հեղինակն Անուշ Կոտինյանն է, իսկ գործիքավորումն արել է Արմեն Սարգսյանը' Բրդեն: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ աշնանն այն կներկայացնի տեսահոլովակով:
«Երկու օր մինչեւ լուսադեմ հաճելի ու մտերմիկ մթնոլորտում նկարահանումներ ենք իրականացրել: Շնորհակալ եմ իմ թիմին՝ մշտապես կողքիս լինելու ու ինձ ամեն պահ օժանդակելու համար»,- ասել է նա' տեղեկացնելով, որ համագործակցում է ռեժիսոր Արեն Բայադյանի, ոճաբան Արմեն Գալյանի, վարսահարդար Հասմիկ Խառատյանի եւ դիմահարդար Ագա Քանքանյանի հետ, իսկ հագուստների հեղինակն Անահիտ Սիմոնյանն է:
Շարունակությունը` այստեղ: