Համաշխարհային վարձույթում «Ֆանտաստիկ քառակը» (Fantastic Four, 2015) ֆիլմի ցուցադրման առաջին շաբաթը կատարյալ հիասթափություն Է եղել դրա ստեղծողների համար այն բանից հետո, երբ 43 երկրներում դրամարկղային մուտքերը կազմել են 34,1 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դրանք ամենացածր եկամուտներն են, որոնք ստացվել են հռչակավոր հրատարակիչ Marvel-ի պատկերապատման վրա հիմնված ֆիլմի առաջին ուիքենդում»,- նշել Է KPCC ռադիոկայանը:

 

Ռեժիսոր Ջոշոա Թրանկի «Ֆանտաստիկ քառյակի» ստեղծման ծախսերը կազմել են 120 միլիոն դոլար: Գովազդի համար ծախսվել են եւս միլիոններ:

 

Այժմ Հոլիվուդում կասկածում են, թե ժապավենը կարող Է ծախսածածկվել: Դա վերջինիս ստեղծողին՝ «20-րդ դար ֆոքս»-ին (20th Century Fox) ստուդիային, դնում Է բարդ դրության մեջ, քանի որ այն պլանավորել Էր եռերգություն: Կինեմատոգրաֆիական շրջաններում չեն բացառում, որ ապագա երկու ֆիլմերը կարող են սառեցվել, որպեսզի հնարավորություն ընձեռվի լիովին վերաֆորմատավորել ամբողջ նախագիծը:

 

«Ֆանտաստիկ քառյակի» անհաջողությունն «Առաքելությունն անիրագործելի Է. Վտարակների ցեխախումբը» (Mission: Impossible - Rogue Nation)՝ ֆիլմին՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ, թույլ Է տվել երկրորդ շաբաթն անընդմեջ պահպանել դրամարկղային մուտքերի համաշխարհային առաջատարությունը:

 

Կինոնկարն Էկրաններ Է բարձրացել օգոստոսի 4-ին եւ մինչ օրս համաշխարհային վարձույթում վաստակել Է 265,3 միլիոն դոլար: Ըստ որում մի շարք հանգուցային շուկաներ ժապավենը դեռ դուրս չի եկել: Այսպես, Բրազիլիայում եւ Ֆրանսիայում այն կինոթատրոններում կստացվի ընթացիկ շաբաթվա ընթացքում, իսկ Չինաստանում՝ սեպտեմբերի 8-ին:

 

Մասնագետներին նաեւ շարունակում Է զարմացնել «Մինիոններ» (Minions, 2015) անիմացիոն ֆիլմի հաջողությունը: Այն անցած շաբաթ համաշխարհային վարձույթում վաստակել Է 18,2 միլիոն դոլար եւ մոտ Է այն բանին, որ հասնի 1 միլիարդ դոլարի մակարդակին, քանի որ այսօրվա դրությամբ դրա ընդհանուր մուտքերը կազմել են 912,5 միլիոն դոլար:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցած շաբաթը նաեւ շատ հաջող Էր չինական կիինեմատոգրաֆի համար. ֆենտեզի ժանրի նրա «Հրեշի որսը» (Monster Hunt, 2015) ֆիլմի դրամակրղային մուտքերը հասել են 312 միլիոն դոլարի: Դա ռեկորդ Է ՉԺՀ-ի կինոյի պատմության մեջ: