Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը և նրա ամուսին' Բիլ Քլինթոնը, 2007 թ-ից ի վեր, վճարել են մոտ 44 մլն դոլարի չափով դաշնային հարկեր: Այդ ընթացքում, ընտանիքի ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 140 մլն դոլար, հայտնում է Reuters-ը:

 

Նշվում է նաև, որ այդ տարիների ընթացքում ընտանիքը բարեգործության համար նվիրաբերել է մոտ 15 մլն դոլար:

 

Գործակալության տվյալներով' հիմնական ֆինանսավորումը Քլինթոնները ստանում են դասախոսություններից: Յուրաքանչյուր ելույթի համար Հիլարի Քլինթոնը ստանում է 225 հազար դոլար և ավելին: