Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը պատրաստվում է ամուսնալուծվել Դենի Մոդերից 13 տարվա ամուսնությունից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' այս մասին հայտնել է OK ամսագիրը: Հրատարակության աղբյուրը պատմել է, որ 47-ամյա Ռոբերթսը և 46-ամյա Մոդերը շատ են վիճում, և ամուսնալուծությունը տեղի կունենա ամուսնու նախաձեռնությամբ:
«Դենին այլևս չի զգում, որ իրենց միությունն իրական է»,- ասել է ամսագրի զրուցակիցը: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ Ռոբերթսի ունեցվածքը 225 միլիոն դոլար է: Զույգն արդեն իսկ վաճառքի է հանել երկու բնակարանները, որոնք գտնվում են Հավայան կղզիներում և Մանհեթենում: