Մազեր
Սանրվածքը պետք է առավելագույնս բնական տեսք ունենա և ձգի ոչ միայն տղամարդու հայացքը, այլ նաև նրա մոտ ցանկություն առաջացնի մատներով անցնել մազերիդ միջով: Նաև տղամարդկանց դուր է գալիս, երբ մազերը բուրում են թեթև, հաճելի հոտով: Մազերի գույնը փոխելիս խորհրդակցեք ոճաբանի հետ, քանի որ փոփոխությունները ոչ միշտ են լինում դեպի լավը:
Զարդեր
Ձեռքերիդ մի´ դիր չափից մեծ ապարանջաններ, մատերի վրա մատանիների քանակը 2 ձեռքերին չպետք է գերազանցի 4- ը: Ավելի շատ մատանիների փոխարեն կարող են լինել ականջօղեր` երկար, մեծ կլոր` համապատասխան հագուստին: Ամենակարևորը՝ որ բոլոր զարդերը լինեն նույն նյութից:
Մատները և ձեռքերը
Խնամված ձեռքերը միշտ գրավում են տղամարդկանց, հենց այնպես, ինչպես վանում են անխնամ ձեռքերը: Այսօր կան եղունգների ձևավորման լայն հնարավորություններ, բայց հարկավոր չէ շատ խորանալ դրանում, հայտնի է, որ տղամարդկանց դուր չեն գալիս շատ երկար եղունգները:
Ատամները
Թող քեզ համար լինի ոսկե կանոն՝ միշտ ողողել ատամները ուտելուց հետո, քանի որ շատ տգեղ են նայվում ատամները` ուտելիքի մնացորդներ պարունակելով արանքներում, եթե անգամ ատամները փայլում են:
Շարունակությունը՝ այստեղ: