Մինչ Գրիգոր Կյոկչյանը սպասում է «Նոր ալիք» մրցույթի հետ կապված խնդիրների կարգավորմանը, որի մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է, երգիչը կհասցնի ուժերը փորձել եւս մեկ մրցույթում, որը կանցկացվի Ավստրալիայում: Life.panorama.am-ին երգիչը պատմեց «The Global Sound» մրցույթի  մասին,  որի նպատակն է չբացահայտված արտիստներին ներկայացնել աշխարհին, միաժամանակ իր բնույթով սա իր տեսակով խիստ տարբեր է սովորական մրցույթներից. 


«Սա շատ մրցույթներից առանձնանում է նրանով, որ այստեղ երգիչը նախապես չի հայտավորվում, ուղղակի կա ավստրալիական ժյուրի, ովքեր շուրջ 70 երկրներից ընտրում են իրենց համար տարվա ամենահետաքրքիր աշխատանքը, որոնք համացանցի միջոցով ենթարկվում են քվերակության, այսինքն՝ հաղթող երգը ընտրվում է ժյուրիի եւ համացանցով քվերակող օգտատերերի կողմից: Այս մրցույթում իրենց մասնակցությունն են ունեցել Բրունո Մարսը, Սեմ Սմիթը, Սիրուշոն, Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ այս տարի կմասնակցեն Ինդիլան, ռուսական «Վիա Գրա» խումբը եւ այլք»,- նշեց Գրիգորը:


Շարունակությունը` այստեղ: