Ամերիկայում բնակվող երգչուհի Անի Քրիստիի համար նախորդ տարին չափազանց բուռն էր. նա մեկը մյուսի հետևից թողարկեց նոր տեսահոլովակներ, իսկ վերջում այդ ամենն ամփոփեց մեծ մենահամերգով: Անին նոր աշխատանքներ է պատրաստում ներկայացնել իր ունկնդրին, որոնց մասին պատմել է Blognews.am–ին:
«Ես անընդմեջ չեմ սիրում լինել եթերում, ոչ էլ տարաբնույթ համերգներին: Մարդիկ պետք է կարոտեն իրենց սիրած արտիստին: Բոլորս էլ գիտենք, որ տեսահոլովակ նկարահանելը և դրա ստեղծագործական նախապատրաստությունները կապված են մեծ գումարների հետ, իսկ դրանք միշտ լինել չեն կարող»: