Life.panorama.am-ին մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը պատմել է իր գեղեցկության պահպանման գաղտնիքների մասին, որոնք մոդելը այնքան էլ գաղտնիք չի համարում. «Կան միջոցներ, որոնք ինձ համար արդեն ապրելակերպ են, ուստի որպես այդպիսին, ինձ համար դրանք գաղտնիքներ չեն համարվում»,- նշեց Աննան:

 

Գեղեցիկ կազմվածք եւ առողջ մարմին ունենալու ամենակարեւոր գրավականը մոդելը համարում է անընդհատ մարզվելը. «Անկախ եղանակից մարզասրահ միշտ եմ հաճախում, ինչը խորհուրդ կտամ ոչ միայն կանանց: Չնայած, որ ժամանակ առ ժամանակ աշխատանքս իսկապես շատ խիտ գրաֆիկով է բաշխվում, բայց փորձում եմ պարտադիր ժամանակ գտնել եւ շաբաթը երեք անգամ այցելել մարզասրահ:

 

Պետք է նկատեմ նաեւ, որ մարզվելուն զուգահեռ ոչ շատ հաճախ, բայց այցելում եմ նաեւ յոգաների, մերսումների, լողավազան, որը ոչ պակաս կարեւոր է մեր մարմնի համար: Կարծում եմ, երբեմն անհրաժեշտ է ավելորդ զույգ կոշիկների, կամ առհասարակ «Shopping»-ի գումարի ու ժամանակի փոխարեն այցելել օրինակ սպա սրահ, որը իրոք ապահովում է հոգու եւ մարմնի ներդաշնակությունը»,-նշեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: